38-ամյա Վարդին Ա սերիայում առաջին գոլն է խփել 🎥
Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում «Կրեմոնեզեն» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Ատալանտայի» հետ։
Տանտերերից հաշիվը 78-րդ րոպեին բացել է Ջեյմի Վարդին։ Անգլիացի լեգենդար հարձակվողն առաջին գոլն է խփել Ա սերիայում։
38-ամյա ֆուտվոլիստը սեպտեմբերի 1-ին է պայմանագիր կնքել «Կրեմոնեզեի» հետ։
«Գրիջոռոսին» 11 միավորով 10-րդն է, «Ատալանտան»` 12 միավորով 8-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Կրեմոնեզե, Ջեյմի Վարդի