37-ամյա Կվալյարելան, հնարավոր է, հայտնվի իտալական գրանդի կազմում
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «Յուվենտուսը» պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել կենտրոնական հարձակվողի դիրքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ նպատակով թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն դիմել է ղեկավարությանը՝ առաջարկելով պայմանագիր ստորագրել «Սամպդորիայի» 37-ամյա հարձակվող Ֆաբիո Կվալյարելայի հետ։
Իտալացին հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում 2010-2014 թվականներին։ Խաղալով Պիռլոյի հետ նույն ակումբի կազմում՝ նա 3 անգամ դարձել է Ա սերիայի չեմպիոն։ Կվալյարելան «բյանկոներիների» կազմում անցկացրել է 102 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
# Ա Սերիա, Անդրեա Պիռլո, Կվալյա, Յուվենտուս, Սամպդորիա, տրանսֆերներ