Միլանը տարին ավարտեց 72 տարվա վաղեմության ռեկորդ կրկնելով
Իտալական Ա սերիայի 14-րդ տուրի շրջանակում «Միլանը» «Սան-Սիրո» մարզադաշտում 3։2 հաշվով դրամատիկ խաղում կարողացավ հաղթանակի հասնել «Լացիոյի» նկատմամբ։ Փաստորեն՝ միլանյան ակումբը միակն է թոփ-5 առաջնություններում, ով մրցաշրջանում դեռևս չի ճաշակել պարտության համը։
Բացի այդ, ինչպես հաղորդում է OptaPaolo-ի «թվիթերյան» էջը, «ռոսոներիներին» հաջողվել է մեկ օրացուցային տարում 15 խաղ անընդմեջ խաղ 2+ գոլ խփել թոփ-5 առաջնություններում։
Այս ցուցանիշով «Միլանին» հաջողվել է կրկնել «Բարսելոնայի»՝ 72 տարվա վաղեմության ռեկորդը։ Հեռավոր 1948 թվականին կատալոնացիներին հաջողվել է 2+ գոլ խփել 18 խաղերում։
«Միլանն» այս պահին Ա սերիայի միանձնյա առաջատարն է։ 14 խաղից հետո թիմն իր ակտիվում ունի 34 միավոր։ Հաջորդ տուրում՝ հունվարի 3-ին, Ստեֆանո Պիոլիի ֆուտբոլիստները կհյուրընկալվեն «Բենեվենտոյին»։
# Բարսելոնա, Բենեվենտո, Լացիո, Միլան, Ռեկորդ, Ստեֆանո Պիոլի