Վենգերը պատմել է, թե ինչպես Արսենալը ժամանակին ձախողեց Ռոնալդուի տեղափոխությունը

Վենգերը պատմել է, թե ինչպես Արսենալը ժամանակին ձախողեց Ռոնալդուի տեղափոխությունը

13/10/2020 - 15:45

«Արսենալի» լեգենդար նախկին մարզիչ Անսեն Վենգերը The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է այն մասին, թե ինչպես է ժամանակին լոնդոնյան ակումբը ձախողել Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը, երբ պորտուգալացի ֆուտբոլիստը դեռևս հանդես էր գալիս «Սպորտինգի» կազմում։

-Ո՞ր չկայացած տրանսֆերի համար եք զղջում, որը չի հաջողվել իրականացվել «Արսենալի» կողմից։

-Ա՜խ։ Կասեի, որ այդպիսի 50 ֆուտբոլիստ կա, ոչ թե կոնկրետ մեկը։ Մյուս կողմից էլ կարող եմ ասել, որ Կրիշտիանու Ռոնալդու մասին, երբ նա պայմանագիր կնքեց ոչ թե «Արսենալի» հետ, այլ «Մանչեսթեր Յունայթեդի»։

Մենք համաձայնություն ունեինք «Սպորտինգի» հետ, սակայն այդ ժամանակ «Մանչեսթերը» Սըր Ալեքս Ֆերգյուսոնի օգնական նշանակեց պորտուգալացի Կառլուշ Կեյրուշին, ինչից հետո մանկունյական ակումբն ավելի շատ գումար առաջարկեց, քան «Արսենալը»՝ պայմանագիր կնքելով Ռոնալդուի հետ։

«Արսենալն» իրապես պայմանավորվել էր արդեն «Սպորտինգի» հետ։ Նա նույնիսկ «Արսենալի» մարզաշապիկ ուներ, իսկ ես մեր մարզաբազայում ճաշել էի նրա և նրա մայրիկի հետ։

Հիշեցնենք, որ 2003 թվականին դեռևս 18-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն 19 մլն եվրոյի դիմաց «Սպորտինգից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում հանդես եկավ մինչև 2009 թվականը։ Ռոնալդուն մանկունյական ակումբի մարզաշապիկով ընդհանուր առմամբ հանդես է եկել 292 անգամ՝ դառնալով 118 գոլի և 69 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023