23 ակումբ նվաճել է ՉԼ հիմնական փուլի ուղեգիր

23 ակումբ նվաճել է ՉԼ հիմնական փուլի ուղեգիր

19/05/2025 - 23:31

Եվրոպական տարբեր առաջնություններից 23 ակումբ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի հիմնական փուլի ուղեգիր։

Մրցաշարում հանդես կգան հետևյալ ակումբները.

«Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը», «Վիլյառեալը», «Ատլետիկ Բիլբաոն» (բոլորն` Իսպանիա), «Բավարինա», «Բայերը», «Բորուսիա Դորտմունդը» «Այնտրախտը» (բոլորը` Գերմանիա), «Լիվերպուլը», «Արսենալը» (երկուսն էլ` Անգլիա), «Նապոլին», «Ինտերը», «Ատալանտան» (բոլորն` Իտալիա), ՊՍԺ-ն, «Մարսելը», «Մոնակոն» (բոլորը` Ֆրանսիա), ՊՍՎ-ն, «Այաքսը» (երկուսն էլ` Նիդերլանդներ), «Սպորտինգը» (Պորտուգալիա), «Օլիմպիակոսը» (Հունաստան), «Գալաթասարայը» (Թուրքիա) և «Սլավիա Պրահան» (Չեխիա)։

Հաջորդ հանգտսյան օրերին վերոնշյալ ակումբներին կմիանան նաև անգլական երեք, իտալական ու բելգիական մեկական թիմ, Եվրոպա լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» եզրափակիչի հաղթողը նույնպես կորակավորվի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլին։

Հիմնական փուլին կմասնակցի ընդհանուր 36 ակումբ։ 7 ակումբ ուղեգիր կնվաճի որակավորման փուլի միջոցով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023