22-ամյա Ֆուտբոլիստը ձերբակալվել է հանրային վայրում ձեռնաշարժությամբ զբաղվելու համար
Մայիսի 4-ին ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Անժերը» պաշտոնապես հայտարարեց, որ ակումբը նոր՝ երեք տարվա պայմանագիր է կնքել ակումբի 22-ամյա հարձակվող Ֆարիդ Էլ-Մելալիի հետ։
Ւնչպես տեղեկացնում է Le Parisien-ը, հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, հայտնի դարձավ, որ ալժիրցի ֆուտբոլիստը տարօրինակ հանգամանքներում ձերբակալվել է։ Բանն այն է, որ նրա հարևանները դիմել են ոստիկանություն, քանի որ ֆուտբոլիստը այն շենքի առաջին հարկում, որտեղ բնակվում է, զբաղվել է ձեռնաշարժությամբ՝ հետևելով երկրորդ հարկում բնակվող հարևանուհուն։
Էլ-Մալիլիի փաստաբանն արդարացնում է նրան՝ պատճառաբանելով, որ նրա հարևանուհին չի նկատել ֆուտբոլիստին, իսկ ֆուտբոլիստը լրիվ պատահական է «բռնվել», սակայն խաղացողի վրա կա ծանրացնող հանգամանք․ նա երկրորդ անգամ է ձերբակալվում նման մեղադրանքով։ Խաղացողին ստորագրության դիմաց բաց են թողել, սակայն նրան սպասվում է դատ և խոշոր տուգանք։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2020 թվականի փետրվարին էլ ձերբակալվել էր «Անժերի» նախագահ Սայիդ Շաբանը։ Երեք կին նրան մեղադրում են սեռական ոտնձգության համար։ Նախագահը ներկայումս ժամանակավորապես հեռացված է ակումբի գործունեությունից։
Հիշեցնենք, որ Լիգա 1-ը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մնացել է անավարտ, չեմպիոն է հռճավել ՊՍԺ-ն, իսկ «Անժերը» զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։
# Անժեր, Լիգա-1, կորոնավիրուս, ՊՍԺ, Ֆարիդ Էլ-Մելալի