2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանը թվերով և փաստերով
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, իր պաշտոնական կայքում ամփոփել է 2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանը` ներկայացնելով թվեր ու փաստեր։
2021 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում կատարվել է 7481 միջազգային տրանսֆեր (2020 թ.` 7771)։
Ակումբներն այդ տրանսֆերներն իրականացնելու համար ծախսել են ընդհանուր 3.72 միլիարդ դոլլար գումար։ 2020 թ. համեմատ` ծախսերը նվազել են 7.5 %-ով (4.02 միլիարդ)։ 2019-ին ընդհանրապես ծախսվել է 5.8 միլիարդ դոլլար, ինչը ողջ ֆուտբոլի պատմության շրջանակում ռեկորդային ցուցանիշ է։
Այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բոլորից շատ տեղափոխություններ կատարվել են այն ֆուտբոլիստների մասնակցությամբ, որոնց պայմանագրերը լրացած են եղել (58.6%)։ Ֆուտբոլիստների վարձակալությունները և դրանցից վերադարձերը կազմել են բոլոր գործարքների 26.6%-ը, իսկ մշտական հիմուքներով տրանսֆերները` ընդամենը 14.8%։
Միջազգային տրանսֆերների ահռելի մասը` 84.3%-ը, իրականացվել են 18-23 և 24-29 տարեկային խմբերի շրջանակում։ Ընդ որում, այդ տարիքային խմբերի տրանսֆերները գրեթե հավասար քանակի են կատարվել։ 30-35 տարիքային խմբի տրանսֆերները կազմել են 13.8%-ը, իսկ մինչև 18 ու 35+` համապատասխանաբար 1%-ից ու 2%-ից ավելի քիչ։
Բոլորից շատ տրանսֆերներ իրականացնելու համար վճարել են անգլիական ակումբները (1.147 միլիրադ դոլլար)։ Նրանց էականորեն զիջում են իտալական (473.8 միլիոն) և ֆրանսիական ակումբները (428.9)։
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև գերմանական (337.9 միլիոն), իսպանական (325.4), բելգիական (120.7), ռուսական (84.9), պորտուգալական (75.4), թուրքական (73.3) և հոլանդական ակումբները (53.6)։
Խաղացողների վաճառքից բոլորից շատ գումար աշխատել են գերմանական (462.7 միլիոն դոլլար), որոնց հաջորդում են ֆրանսիական (457.3) և անգլիական անգլիական ակումբները (409.8)։
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև իտալական (408.2), իսպանական (260.2), հոլանդական (196), բրազիլական (173), բելգիական (151.2), պորտուգալական (135.9) ու դանիական ակումբները (113.3)։
Ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք գործարքների լավագույն տասնյակն էլ ունի հետևյալ տեսքը.
- Ջեք Գրիլիշ – «Աստոն Վիլլա» -> «Մանչեսթեր Սիթի» – 117 մլն եվրո
- Ռոմելու Լուկաու – «Ինտեր» -> «Չելսի» – 115 մլն եվրո
- Ջեյդոն Սանչո – «Բորուսիա Դորտմունդ» -> «Մանչեսթեր Յունայթեդ» – 85 մլն եվրո
- Աշրաֆ Հակիմի – «Ինտեր» -> ՊՍԺ – 60 մլն եվրո
- Բեն Վայթ – «Բրայթոն» -> «Արսենալ» – 58.5 մլն եվրո
- Դայո Ուպամեկանո – «Լայպցիգ» -> «Բավարիա» – 42.5 մլն եվրո
- Ռաֆայել Վարան – «Ռեալ Մադրիդ» -> «Մանչեսթեր Յունայթեդ» – 40 մլն եվրո
- Թեմի Աբրահամ – «Չելսի» -> «Ռոմա» – 40 մլն եվրո
- Իբրահիմա Կոնատե – «Լայպցիգ» -> «Լիվերպուլ» – 40 մլն եվրո
- Էմիլիանո Բուենդիա – «Նորվիչ» -> «Աստոն Վիլլա» – 38.4 մլն եվրո
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Աշրաֆ Հակիմի, ԱՊԼ, Առաջին Լիգա, Բ-Սերիա, Բելգիայի առաջնություն, Բեն Վայթ, Բունդեսլիգա, Բրազիլական Ա սերիա, Բրազիլական Բ Սերիա, բրազիլական Ց սերիա, Դայո Ուպամեկանո, Դանիայի Սուպերլիգա, Երկրորդ Բունդեսլիգա, Երկրորդ Լիգա, Երրորդ Բունդեսլիգա, Էմիլիանո Բուենդիա, Էրեդիվիզիա, Թեմի-Աբրահամ, Թուրքիայի Սուպերլիգա, Իբրահիմ Կոնատե, Իտալական Դ սերիա, Լա-լիգա, Լիգա ՆՈՍ, Լիգա-1, Լիգա-2, Չեմպիոնշիփ, Ջեյդոն-Սանչո, Ջեք Գրիլիշ, Ռաֆայել-Վարան, Ռոմելու-Լուկակու, Սեգունդա, Սեգունդա Բ, տրանսֆերներ, ՖԻՖԱ