2017 թվականին Բարսելոնան մոտ է եղել Ալֆոնսո Դևսին ձեռք բերելուն
Հայտնի է դարձել, որ դեռևս «Վանկուվերում» հանդես եկող Ալֆոնսո Դևիսը, 2017 թվականին կարող էր հայտնվել «Բարսելոնայում»։ Այդ մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
«Բարսելոնան» լրջորեն հետևում էր խաղացողին, երբ հանդես էր գալիս ՄԼՍ-ում։ Բացի դրանից՝ կատալոնական ակումբի ներկայացուցիչները Կանադոյւմ հանդիպել են խաղացողի գործակալի հետ։ Նրանց միջև բանակցություններ սկսվել, իսկ խաղացողի գործակալն առաջարկել է Դևիսին ձեռք բերել 8 մլն եվրոյի դիմաց, սակայն գործարքն այդպես էլ չի կայացել։
Հիշեցնենք, որ 2019 թվականի ձմռանը «Բավարիան» խաղացողին ձեռք է բերել 10 մլն եվրոյի դիմաց։
# Ալֆոնսո Դևիս, Բավարիա, Բարսելոնա, Վանկուվեր, տրանսֆերներ