2020/21 մրցաշրջանի լավագույն աջ պաշտպանն` ըստ Interfootball -ի հետևորդների
Interfootball -ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում առաջիկա օրերին պարբերաբար կանցկացնի տարբեր հարցումներ` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
Յուրաքանչյուր դիրքի համար, ըստ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների, կառաջարկվի 8-10 ֆուտբոլիստ, իսկ հարցումը կտևի առավելագույնը 24 ժամ։
Խորհրդանշական հավաքականը, քվեարկության արդյունքներով, արդեն համալրել է «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին։
Մայիսի 31-ին էլ հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք մրցաշրջանի լավագույն աջ պաշտպանին, որի արդյունքներով հաղթող դարձավ «Չելսիի» ֆուտբոլիստ Սեզար Ասպիլիկուետան, ով ստացել է ձայների 33%-ը։
Իսպանացի եզրային պաշտպանին հաջորդում են Աշրաֆ Հակիմին («Ինտեր», 21%) և Սերժինիո Դեստը («Բարսելոնա», 11%)։
Քվեարկության մեջ ներառված մյուս աջ պաշտպանները դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ.
4. Կայել Վոլքեր («Մանչեսթեր Սիթի», 10%)
5. Ռիս Ջեյմս («Չելսի», 9%)
6.Արոն Վան-Բիսակա («Մանչեսթեր Յունայթեդ», 8%)
7. Խուան Կուադրադո («Յուվենտուս», 5%)
8-10. Ռիկ Կարսդորպ («Ռոմա», 1%)
8-10. Խեսուս Նավաս («Սևիլիա», 1%)
8-10. Ջիովանի Դի Լորենցո («Նապոլի»,1%)
Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով` https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք մյուս հարցումներին և միասին հավաքենք 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
