Ռուսաստանի և Ղրղզստանի հավաքականները, հնարավոր է, ընկերական հանդիպում անցկացնեն
Ռուսաստանի հավաքականը դիտարկում է ընկերական հանդիպում անցկացնել սեպտեմբերին։
Ինչպես տեղեկացնում է «РБ Спорт»-ը, Ռոսաստանի հավաքականի մրցակիցը, հնարավոր է, լինի Ղրղզստանի ընտրանին։
Հաղորդվում է, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա սեպտեմբերի վերջին` Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից ընթացող ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված` Ռուսաստանի հավաքականը հեռացվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։ Նույն պատիժն են ստացել նաև ռուսական ակումբները։
Ռուսաստանի հավաքականը վերջին հանդիպումն անցկացրել է 2021 թ. նոյեմբերի 14-ին` ԱԱ-2022-ի որակավորման փուլի շրջանակում 0:1 հաշվով զիջելով Խորվաթիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Ռուս-ուկրաինական պատերազմ, Ռուսաստանի հավաքական