Փոխվել է Բորուսիա Մյունխենգլադբախ – Մանչեսթեր Սիթի հանդիպման վայրը
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ կայանալիք արտագնա հանդիպման վայրը փոխվել է։ Այն կկայան Բուդապեշտում՝ «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։
Բանն այն է, որ Գերմանիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ ի հայտ գալուց հետո մինչև փետրվարի 17-ը փակել է վերջինիս հետ օդային հաղորդակցությունը։ Ստեղծված իրավիճակում մանկունյական ակումբը չէր կարողանակ մեկնել Գերմանիա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն պատճառով փոխվել էր նաև ՉԼ-ի 1/8 եզրափակչի մեկ այլ՝ «Լայպցիգ»-«Լիվերպուլ» հանդիպման վայրը։
Հատկանշական է, որ երկու դեպքում էլ որոշում է կայացվել հանդիպումներն անցկացնել Հունգարիայի մայրաքաղաքում՝ միևնույն մարզադաշտում։
Հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 24-ին
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պուշկաշ Արենա