🇪🇸Գործարքը կայացած է. Օբամեյանգը տեղափոխվում է  Բարսելոնա

🇪🇸Գործարքը կայացած է. Օբամեյանգը տեղափոխվում է Բարսելոնա

01/02/2022 - 04:12

«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գաբոնցի հարձակվողի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։

Աղբյուրի փոխանցմամբ` Օբամեյանգը հաջողությամբ բուժզննում է անցել «Բարսելոնայի» համար. այժմ «բլաուգրանասը» պատրաստում է բոլոր փաստաթղթերը, որպեսզի գործարքը հասցնի վերջնական ավարտին։

Հաղորդվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ արդեն կնքել է 6 ամսվա պայմանագիր, որը կունենա ևս 1 տարով երկարաձգելու հնարավորություն։

Հատկանշական է, որ Պիեր-Էմերի Օբամեյանգը «Բարսելոնայի» շարքերը կհամալրի անվճար, քանի որ «Արսենալի» հետ խզելու է գործող պայմանագիրը, որն ուժի մեջ էր մինչև 2023 թ. հունիսի 30-ը։

Նշվում է` քանի որ Օբամեյանգն ազատ գործակալի կարգավիճակով է համալրելու «Բարսելոնայի» շարքերը, պարտադիր չի եղել, որպեսզի ակումբը տեղավորվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամկետում (խմբ.` Իսպանիայում ձմեռային տրանսֆերային պատուհանը փակվում է հունվարի 31-ին` տեղի ժամանակով կեսգիշերին)։ Ամենայն հավանականությամբ` «Բարսելոնան» գործարքի մասին կհայտարարի փետրվարի 1-ին։

Ավելի վաղ գործարքը մոտ էր ձախողման ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով, սակայն ակումբները կարողացան գտնել լուծումը։

Հիշեցնենք, որ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը «Արսենալի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 163 հանդիպում` դառնալով 92 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023