Ֆրանսիա 1-0 Գերմանիա. Հարցեր առաջացնող հաղթանակը
Եվրո-2020-ի առաջին տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Մյունխենում։ Երկրպագուները շունչները պահած սպասում էին Գերմանիա – Ֆրանսիա դիմակայությանը։
Այս հանդիպումը պետք է պատասխաներ մի քանի հարցերի հատկապես Յոաքիմ Լյովի թիմի մասով։
Եթե Ֆրանսիայի հավաքականը իր ելույթներով միայն վստահություն է ներշնչում, ապա Գերմանիայի հավաքականի մասով լրիվ հակառակն է։ «Բունդեսթիմը» իրեն ոչ հատուկ «խայտաբղետ» արդյունքեր էր գրանցում․ Իսպանիային պարտվում է 0:6, ապա մի քանի հաղթանակներ, հետո Հյուսիսային Մակեդոնիայից կրած անակնկալ պարտությանը (1:2) հետևում է Լատվիայի նկատմամբ 7-1 հաշվով հաղթանակը։
Այս ամենի սկիզբը կարելի է տեսնել 2018 աշխարհի առաջնությունից, բայց Յոաքիմ Լյովը ամեն անգամ ասուլիսների ժամանկ շեշտում էր, որ թիմը և մարզչական շտաբը հաշվի առել են բոլոր սխալները։
Չնայած այս ամենին` Գերմանիայի հավաքականի ոչ թե արդյունքները, այլ ավելի շատ միայն խաղն էր հարցեր առաջացնում։ Այս ամենով հանդերձ, Ֆրանսիայի դեմ հանդիպումը հետաքրքրիր ստուգատես էր Լյովի թիմի համար։
Մենք այստեղ ավելի շատ կանդարադառնանք Ֆրանսիայի հավաքականի տակտիական դասավորության թույլ կողմերին, ինչից ամեն կերպ փորձում էր օգտվել Գերմանիայի հավաքականը։
Անցնենք բուն խաղին
Դիդիե Դեշամը, ի տարբերություն 2018 հաղթական աշխարհի առաջնությունը, որտեղ կիառում էր 4-2-3-1 տակտիակակն սխեման, որտեղ Կիլիան Մբապեն մեկնարկում էր աջից, Գերմանիայի դեմ խաղում նախընտրել էր 4-3-3 ձևաչափը, որտեղ Մբապեն խաղում էր ձախից, իսկ Անտուան Գրիզմանը՝ աջից։
Այս պահը խնդրում եմ ճիշտ հասկանալ․ սա չի նշանակում, որ Դեշամի ղեկավարությամբ Ֆրանսիայի հավաքականի խաղաոճը փոխվել է, բայց այ դետալների, ինչպես նաև ճկունության առումով սա լրիվ այլ Ֆրանսիա էր «բունդեսմանշաֆթի» դեմ խաղում։
Ֆրանսիան սկսեց խնդիրներ ունենալ այն ժամանակ, երբ Գերմանիան սկսեց օգագործել լատերալներ Ռոբին Գոսենսին ու Յոզուա Կիմիխին, ովքեր խաղում էին եզրային կիսապաշտպանի դիրքում, իսկ պաշտպանվելիս դառնում էին եզրային պաշտպաններ։ Այս երկու ֆուտբոլիստները հաճախ ազատ էին գնդակ ընդունում, քանի որ նրանց չէին հետապնդում «եռագույնների» եզրային պաշտպանները՝ խուսափելով ազատ գոտիներ թողնելուց։
Ահա Անտոնիո Ռյուդիգերը գնդակը փոխանցում է Գոսենսին, իսկ Բենջամեն Պավարը դեռ չի առաջ չի գալիս նրան «փակելու» համար։
Սա կարող է այդքան էլ լուրջ սպառնալիք չդիտարկվել ֆրանսյաի պաշտպանների կողմից, քանի որ Գոսենսը բավական հեռու էր, բայց եզրայինների ակտիվությունը բացում էին ֆրանսիական 4-3-3 դասավորությունը։
Մեկ այլ խնդիր էր Դեշամի թիմի համար Կայ Հավերցը։ Երիտասարդ գերմանացին կարողանում էր բաց գոտիներ գտնել գծերի արանքում։ Ահա նրա և Գոսենսի համագործոկցության ընթացքում ստեղծված գրոհը․
Եվ որքան շարունակվում էր առաջին կեսը, այնքան ավելի էր ամրապնդվում այն միտքը, որ Ֆրանսիան սխալ պաշտպանողական մարտավորություն է ընտրել այս խաղի համար։
Ընդհանուր առմամբ, հարցեր կան նաև Պոլ Պոգբա – Նգոլո Կանտե – Ադրիեն Ռաբյո եռյակ կիսապաշտպանության հետ կապված։ Նրանք երեքն էլ հաճախակի հավքավում էին մի կետում, այնըեղ, որտեղ գնդակն է և մոռանում էին բաց ազատ գոտիների մասին։
Ահա տեսեք` Ռաբյոն շատ է մոտեցել Կանտեին, և պաշտպանության աջ գոտին ազատ է թողել.
Նման մի բան էլ այս դրվագում է, երբ Պոլ Պոգբան կենտրոնացել է գնդակի վրա, և նրա գոտի է ներխուժել Թոմաս Մյուլլերը.
Բայց սովորաբար, նման բաց գոտիներ ներխուժում էր Կայ Հավերցը։ Ահա տեսեք` եռյակ կիսապաշտպանները կենտրոնացել են գնդակով ֆուտբոլիստի մասին, իսկ նրանց թիկունքում, գծերի արանքում ազատ գտնվում է Հավերցը.
Նման գրոհները գերմանացիների կրկնվում էին․ Տոնի Կրոսը փոխանցում էր Հավերցին,
վերջինս եզր՝ Գոսենսին, որտեղից հետևում էր փոխանցում տուգանային հրապարակ։
Վերջին 15 րոպեում ֆրասիացիները վերադասավորվեցին և Գրիզմանը արդեն խաղում էր որպես եզրային պաշտպան։
Այս վերլուծությունով նպատակ չունենք ասել, որ Ֆրանսաին թույլ է, բայց Դիդիե Դեշամի 4-3-3 մարտավորությունը այս խաղում շատ բացեր ուներ։ Արդյո՞ք մարզիչը կմնա նույն կարծիքին, թե՞ կվերադառնա 4-2-3-1-ին։
Մյուս կողմից Ֆրանսիայի հավաքականի գոլը, որը Պոլ Պոգբայի հանճարեղ փոխանցման արդյուքն էր, ավելի շատ անհատական վարպետության արդյունք էր, ինչն էլ ավելի նրան «ստիպեց» խաղալ հակագրոհներով, հատկապես, եթե կազմում կա Կիլիան Մբապեն. սա հոյակապ մարտավարություն է։
Ամեն դեպքում, «եռագույնները» թողեցին ամբողջական տպավորություն, բայց մենք չգիտենք, արդյոք հաշվի մեջ զիջելու դեպքում Դիդիե Դեշամի թիմը կվերադասավորվեր, թե` ոչ։ Այս հաղթանակը հաշվի առումով է, բայց ոչ խաղային, իսկ Գերմանիայի հավաքականը կրկին ապացուցեց, որ, անկախ մարտավարությունից, թիմը խնդիրներ ունի։
Ինչպես նշել էինք, անկախ տակտիակակն դասավորությունից, Դիդւե Դեշամի թիմի խաղաոճը չի փոխվում։ Ամեն անգամ հաշվի մեջ առաջ անցնելուց հետո նրանք սկսում են խաղալ հակագրոհներով՝ օգտագործելով Մբապեի արագությունը։ Հետաքրքիր կլինի տեսնել հաշվի մեջ զիջող Ֆրանսիային։
Գերմանիայի Լյովին ամենամեծ հարցը կենտրոնի խաղացաղների մասով է. Լյովը Կիմիխին զոհաբերում է՝ նրան տեղափոխելով եզր, այս խաղում Կրոս-Գյունդողան զույգն էր. գուցե հաջորդ խաղում մենք տեսնենք Գորեցկա-Կիմիխ զույգը, քանի որ Կրոսն ու Գյունդողանը ներդաշնակ չեն։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Կարեն Պողոսյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Interfootball, Ադրիեն Ռաբիո, Անտուան-Գրիզման, Գերմանիայի հավաքական, Դիդիե Դեշամ, ԵՎՐՈ-2020, Թոմաս Մյուլլեր, Կայ Հավերց, Կարեն Պողոսյան, Յոհաքիմ Լյով, Նգոլո Կանտե, Պոլ-Պոգբա, Ռոբին Գոսենս, վերլուծություն, Ֆրանսիայի հավաքական