Պաշտոնական․ Բարսայի պաշտպանը տեղափոխվեց Լիգա 1-ը ներկայացնող ակումբ
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն կարիերան կշարունակի ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Նիցցայի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբը մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը վարձակալել է 21-ամյա պաշտպանին, որի ավարտից հետո 8․5 մլն եվրոյի դիմաց խաղացողին գնելու իրավունք է ունենալու։
Այդ գումարին հետագայում կավելանա ևս 7 մլն եվրո՝ տարբեր բոնուսների տեսքով։
Հավելենք, որ «Նիցցան» իր վրա է վերցրել խաղացողի աշխատավարձը վճարելու պատասխանատվությունը։
Ժան-Կլեր Տոդիբոն «Բարսայի» շարքերը համալրել է 2019 թվականի հունվարին։
Այդ ժամանակ կատալոնական ակումբը երիտասարդ պաշտպանի դիմաց ֆրանսիական «Թուլուզին» վճարեց ընդամենը 1 մլն եվրո։
Այս ընթացքում կենտրոնական պաշտպանը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է ընդամենը 5 պաշտոնական հանդիպում, ինչպես նաև վարձակալությամբ հասցրել է հանդես գալ «Շալկե-04»-ի ու «Բենֆիկայի» կազմում։
# Բարսելոնա, բենֆիկա, Թուլուզ, Ժան-Կլեր Տոդիբո, Լիգա-1, Նիցցա, Շալկե-04, տրանսֆերներ