Պաշտոնական․ Բարսայի պաշտպանը հանդես կգա Բենֆիկայի կազմում

Պաշտոնական․ Բարսայի պաշտպանը հանդես կգա Բենֆիկայի կազմում

06/10/2020 - 01:19

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը Ժան-Կլեր Տոդիբոյի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «Բենֆիկայի» հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա ֆրանսիացի կենտրոնական պաշտպանը մինչև 2021/22 թվականը վարձակալությամբ հանդես կգա պորտուգալական ակումբի կազմում, որի դիմաց «բլաուգրանասը» կստանա 2 մլն եվրո։

Վարձակալության ավարտից հետո «Բենֆիկան» 20 մլն եվրոյով կկարողանա գնել Տոդիբոյի ամբողջական տրանսֆերը։

Տոդիբոն 2019 թվականի ամռանն է ֆրանսիական «Թուլուզից» 1 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Բարսելոնա», իսկ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նա վարձակալությամբ անցկացրեց «Շալկե-04»-ի կազմում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023