Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը շարունակում է հիացնել` հաղթելով նաև Բուլղարիային
Հայաստանի ֆուտզալի հավաքականն աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում C խմբի շրջանակում մրցեց Բուլղարիայի դեմ։
Ռուբեն Նազարեթյանի թիմը վստահ հանդիպում անցկացրեց` հաղթելով 3:0 հաշվով։
Մեր հավաքականի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ժոաո Կարվալիոն, Դավիթ Ասլանյանն ու Վլադիմիր Սանոսյանը։
Այս խմբի մյուս խաղում Կոսովոն 4:1 հաշվով հաղթել է Շոտլանդիային։
2-րդ տուրից հետո C խումբն ունի հետևյալ տեսքը.
- Հայաստան – 6 միավոր
- Կոսովո – 6 միավոր
- Բուլղարիա – 0 միավոր
- Շոտլանդիա – 0 միավոր
Նշենք, որ Հայաստանի ու Կոսովոյի հավաքականներն արդեն ապահովել են որակավորման երկրորդ փուլի ուղեգիրը։
Հավելենք, որ Հայաստանի ֆուտզալի հավաքականն այս ընտրական փուլի վերջին` երրորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 11-ին ու կմրցի Կոսովոյի դեմ։
Հիշեցնենք, որ 1-ին տուրում մեր տղաները 11:0 հաշվով ջախջախել էին Շոտլանդիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2024-ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Ռուբեն Նազարեթյան, Վլադիմիր Սանոսյան, ֆուտզալ