Ֆուտբոլային հանդիպումների հիմնական ժամանակը, հնարավոր է, կրճատվի
ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի ղեկավար Պիերլուիջի Կոլինան, Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB) և ՖԻՖԱ-ն քննարկում են ֆուտբոլային հանդիպումների հիմանական ժամանակը մինչև 60 րոպե կրճատելու հարցը։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, դիտարկվում է նաև «մաքուր» խաղային ժամանակ ներդնելու հարցը։
Անգլիացի նախկին մրցավար Մարկ Կլատենբուրգը, ով այժմ սյունակագիր է Daily Mail-ում, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում կայացած «Ռեալ Մադրիդ» 3:1 «Մանչեսթեր Սիթի» հանդիպումից հետո խոսել է այդ հարցի մասին.
«Մենք` մրցավարներս, գիտենք, որ խաղավերջում ավելացված ժամանակը շատ վիճելի թեմա է։ Հաղթող թիմերն ուզում են, որ հնարավորինս քիչ ժամանակ ավելացվի, իսկ պարտվողներն` ավելի շատ։
Հաշվի առնելով, թե «Ռեալի» ֆուտբոլիստներն ինչպես էին լրացուցիչ երկրորդ խաղակեսում ժամանակն «ուտում»` «Մանչեսթեր Սիթին», բնականաբար, գոհ չէր, որ ավելացվել էր ընդամենը 3 րոպե։
Բացի դրանից, «Սիթիի» ֆուտբոլիստների դժգոհությունն առաջացրել էր նաև այն փաստը, որ եզրափակիչ սուլիչը հնչել էր նախատեսվածից 10 վայրկյան շուտ։
Կարծում եմ` այս հարցին կա միայն մեկ լուծում։ Խոսքը հանդիպումների հիմանական ժամանակը կրճատելու մասին է։
Հանդիպման հիմանական ժամանակը պետք է տևի 60 րոպե, իսկ այն հարկ եղած դեպքում պետք է կանգնեցվի։ Այդ գաղափարի շուրջ արդեն աշխատում են Պիերլուջի Կոլինան, ՖԻՖԱ-ն ու IFAB-ը։
Ժամանակը պետք է կանգնեցվի, երբ գնդակը լքում է դաշտի սահանները, երբ վանսածքի պատճառով խաղը դադարեցվել է, երբ մրցավարը զրուցում է ֆուտբոլիստների հետ կամ էլ դեղին կամ կարմիր քարտ է ցույց տալիս ու նման այլ դեպքերում։
Հնարավորություն կա յուրաքանչյուր հանդիպում դարձնել նույնը, և մենք կազատվենք այդ հակասությունից ու տարատեսակ քննարկումներից։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի հանդիպումների ընթացքում գնդակը խաղի մեջ եղել է միջինում 55 րոպե և 3 վայրկյան։
Գնդակն ամենաքիչը խաղի մեջ եղել է «Վեսթ Հեմ» – «Բրենթֆորդ» խաղում` 41 րոպե և 33 վայրկյան, իսկ ամենաշատը` «Մանչեսթեր Սիթի» – «Բարնլի» խաղում` 65 րոպե և 42 վայրկյան։
Իհարկե, վերոնշյալ հանդիպումների` գնդակի խաղի մեջ լինելու հարցում տարբերությունը շատ է, սակայն ժամանակի դադարեցումով 60-րոպեանոց հանդիպումները երկրպագուներին հնարավորություն կտան այդ մեկ ժամվա ընթացքում առավելագույն չափով գնդակը տեսնել խաղի մեջ»- գրել է Կլատենբուրգն իր սյունակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IFAB, ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Մարկ Կլատենբուրգ, Չեմպիոնների-լիգա, Պիերլուիջի Կոլինա, Ռեալ Մադրիդ, ՖԻՖԱ