«Ֆորեսթը» խոշոր հաշվով հաղթել է «Վուլվզին»` հավասարվելով «Արսենալին» 🎥

«Ֆորեսթը» խոշոր հաշվով հաղթել է «Վուլվզին»` հավասարվելով «Արսենալին» 🎥

07/01/2025 - 11:02

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի վերջին խաղում «Նոթինգհեմ Ֆորեսթը» մրցակից դաշտում մրցել է «Վուլվերհեմփթոնի» դեմ։

Հյուրերը հերթական տպավորիչ հանդիպում են անցկացրել և 6-րդ անընդմեջ հաղթանակը տարել` առավելության հասնելով 3:0 հաշվով։

Նունու Էսպիրիտու Սանտուի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Մորգան Գիբս-Ուայթը, Քրիս Վուդն ու Թոնի Ավոնիյին։

«Ֆորեսթը» միավորների քանակը հասցրել է 40-ի ու երրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալը»։ Առաջատարը 46 միավորով «Լիվերպուլն» է։ «Վուլվզը» 17-րդն է և ունի 16 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023