Պերես․ «Միլանն ու Յուվեն դուրս չեն եկել Սուպերլիգայից, իսկ Բարսելոնան մտածում է»
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը իսպանական El Larguero պարբերականին մեծ հարցազրույց է տվել, որի ընթացքում խոսել է նաև Սուպերլիգայի մասին։
«Չի կարելի թողնել, որպեսզի Անգլիայի լավագույն 6 ակումբները գումար չվաստակեն, իսկ մյուս 14-ը՝ վաստակեն։ Այս ամենը չպետք է շարունակվի․ ներկա պահին հենց հարուստներն են կորցնում գումար։
«Յուվենտուսն» ու «Միլանը» դուրս չեն եկել Սուպերլիգայից, իսկ «Բարսելոնան» մտածում է դրա մասին։ Հնարավոր է՝ մենք ինչ-որ բան կփոխենք․ Սուպերլիգա կմտնեն Անգլիայի և Իսպանիայի թոփ-4 ակումբները։ Ամենակարևորն այն է, որ մեծ ակումբները խաղան միմյանց հետ, իսկ երեխաները ֆուտբոլ դիտեն։
Ֆուտբոլը շեշտը դնում է մեծ ակումբների վրա։ Այդպես է եղել միշտ։ Լեո Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցությունը ոչ միայն «Ռեալի» ու «Բարսելոնայի» համար էր հիասքանչ, այլև իսպանական ֆուտբոլի և ընդհանրապես ողջ աշխարհի համար»,- նշել է 74-ամյա ֆունկցիոները։
Հիշեցնենք, որ Սուպերլիգայի գաղափարն այդպես էլ չկայացավ․ այժմ մրցաշարի իրագործումը դադարեցվել է։ Հիմնադիր 12 ակումբներից մրցաշարը լքել են արդեն 9-ը, որոնց թվում է նաև «Միլանը», որը ապրիլի 21-ին պաշտոնապես հայտարարեց դրա մասին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բարսելոնա, Միլան, Յուվենտուս, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա, Ֆլորենտինո Պերես