Ֆլիկ. «Մենք պետք է ուշադիր լինենք. Հայաստանը շատ վտանգավոր է հակագրոհում»
Նոյեմբերի 14-ին աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում կմցրի Գերմանիայի ընտրանու դեմ։
Հանդիպումից առաջ «բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է իր տպավորություններով.
«Հայաստանը շատ վտանգավոր է հակագրոհում, այդ պատճառով էլ մենք պետք է շատ ուշադիր լինենք։
Իհարկե, մեր նպատակն է տարին ավարտել հաղթանակով։
Թոմաս Մյուլլերը մեր ավագն է լինելու Հայաստանի հավաքականի դեմ խաղում։ Նա այն ֆուտբոլիստներից չէ, ով սիրում է լինել ուշադրության կենտրոնում։ Նա նախընտրում է առաջնորդել թիմին»,- 56-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Գերմանիայի հավաքականի Twitter-ի պաշտոնակամ էջը։
Ֆլիկը բացի դրանից նշել է նաև, որ Մարկ-Անդրե Տեր Շտեգենն ու Կայ Հավերցը հանդիպումն սկսելու են մեկնարկային րոպեներից։
Հիշեցնենք, որ Հայաստան-Գերմանիա հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Գերմանիայի հավաքական, Հայաստան-Գերմանիա, Հայաստանի-հավաքական, Հանս-Դիտեր Ֆլիկ