Ֆլիկին դուր է գալիս Բարսելոնան գլխավորելու տարբերակը
Գերմանացի անվանի մասնագետ Հանսի Ֆլիկը պատրաստ է 2024/25 մրցաշրջանից գլխավորել «Բարսելոնան»։
Ինչպես տեղեկացնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, 58-ամյա մասնագետին դուր է կատալոնական ակումբը գլխավորելու տարբերակը։
Աղբյուրի փոխանցմամբ` Ֆլիկն արդեն սկսել է իսպաներեն սովորել։
Ավելի վաղ Ֆալկը հայտնել էր նաև, որ Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորելու հիմնական թեկնածուն է։
Հավելենք, որ Ֆլիկի վերջին աշխատավայրը եղել է Գերմանիայի հավաքականը, որը մարզել է 2021-23 թթ.։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Գերմանիայի հավաքական, Հանս-Դիտեր Ֆլիկ, տրանսֆերներ, Քրիստիան Ֆալկ