ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը նոր առաջատար ունի
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը նոր առաջատար ունի
02/04/2026 - 01:10

ՖԻՖԱ-ն ապրիլի 1-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։

Դասակարգման աղյուսակը գրեթե 8 տարվա դադարից հետո գլխավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականը։ «Եռագույնները» նախորդ անգամ առաջին տեղում եղել էին 2018թ. սեպտեմբերի 20-ի թարմացումից հետո։

Երկրորդ տեղ է նահանջել Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան։ Աշխարհի չեմպիոն Արգենտինան էլ երրորդն է։

Լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Ֆրանսիա (+2) – 1877,32 միավոր
  2. Իսպանիա (-1) – 1876,40
  3. Արգենտինա (-1) – 1874,81
  4. Անգլիա – 1825,97
  5. Պորտուգալիա (+1) – 1763,83
  6. Բրազիլիա (-1) – 1761,16
  7. Նիդերլանդներ – 1757,87
  8. Մարոկկո – 1755,87
  9. Բելգիա – 1734,71
  10. Գերմանիա – 1730,37

Հաջորդ թարմացումը տեղի կունենա ԱԱ-2026-ի մեկնարկից անմիջապես առաջ` հունիսի 10-ին։ Մրցաշարը կմեկնարկի հաջորդ օրը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026