ՖԻՖԱ. «ԱԱ-2022-ի 64 հանդիպումներից ոչ մեկը պայմանավորված չի եղել»
ՖԻՖԱ-ն հայտնել է, որ վերջերս ավարտված ԱԱ-2022-ի շրջանակում կայացած 64 հանդիպումներից ոչ մեկը պայմանավորված չի եղել.
«2022 թվականի դեկտեմբերի 22-ին ՖԻՖԱ-ի կողմից ստեղծված բազմաշահառու աշխատանքային խումբը հաջողությամբ ավարտեց իր աշխատանքը, որն ուսումնասիրում էր ԱԱ-2022-ի բոլոր հանդիպումները՝ պայմանավորված խաղերի և արդար խաղի հետ կապված խնդիրները բացահայտելու նպատակով:
Աշխատանքային խումբն իր հետազոտության շրջանակում վերլուծել է օրինական խաղադրույքների շուկաների մոնիտորինգի հաշվետվությունները, անցկացրել է հետաքննություն և վերահսկել մրցութային վայրերը` կասկածելի դեպքերը բացահայտելու համար։
Պարզվել է, որ ԱԱ-2022-ի 64 հանդիպումներից ոչ մեկը պայմանավորված չի եղել»,- նշված է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ Կատարում կայացած աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ Արգենտինան` եզրափակիչում գերդրամատիկ պայքարում 11-մետրանոցներով հաղթելով Ֆրանսիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Մունդիալ-2022, Քաթար-2022, ՖԻՖԱ