Ֆիրմինոն իր ծառայություններն առաջարկել է իսպանական գրանդին
«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտին դառնալու է ազատ գործակալ, ցանկացել է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես հայտնում է Marca-ն, 31-ամյա ֆուտբոլիստն իր ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային», սակայն մերժում է ստացել։
Բանն այն է, որ «բլաուգրանան», առաջին հերթին, չի կարող բավարարել բրազիլացի հարձակվողի ֆինանսական պահանջները։
Երկրորդ, կատալոնական ակումբը մտադիր չէ հարձակվող ձեռք բերել։
Կան միայն խոսակցություններ, որ «Բարսելոնան» «Չելսիից» վերադարձնելու է Պիեր-Էմերիկ Օբամեյանգին։
Հավելենք, որ Ռոբերտո Ֆիրմինոն «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2015 թ. հուլիսից` անցկացրած 360 խաղում դառնալով 109 գոլի և 79 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լիվերպուլ, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Ռոբերտո-Ֆիրմինո, տրանսֆերներ