Չելսին չի պատրաստվում «զեղչ» անել Միլանի համար
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Չելսիի» պաշտպանն Ֆիկայո Թոմորին , ով ներկա պահին վարձակալությամբ հանդես է գալիս «Միլանի» կազմում, ամենայն հավանականությամբ, մրցելույթները կշարունակի միլանյան ակումբի կազմում, քանի որ «ռոսոներիները» ցանկանում են գնել նրա ամբողջական տրանսֆերային իրավունքները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանը» հակված է գնել ֆուտբոլիստին, սակայն ավելի ցածր գնով, քան կողմերը նախապես պայմանավորվել են։
Կողմերի միջև պայմանագրում նշված է, որ «Միլանը» վարձավճարի ավարտից հետո կարող է գնել Տոմորիին 28 մլն եվրոյի դիմաց։ Միևնույն ժամանակ, լոնդոնյան ակումբում չեն ցանկանում նախապես նշված գումարից ավելի քիչ վաստակել, քանի որ 23-ամյա պաշտպանը վերջին շրջանում աչքի է ընկնում հաջող մրցելույթներով։
Տեղեկացնենք, որ Ֆիկայո Թոմորին պաշտպանում է «Միլանի» գույները սույն թվականի հունվարի 22-ից և ընթացիկ մրցաշրջանում «ռոսոներիների» կազմում բոլոր խաղերի հաշվարկով արդեն մասնակցել է 14 հանդիպման, իսկ պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Միլան, Չելսի, Պրեմիեր-լիգա, տրանսֆերներ, Ֆիկայո Թոմորի