Ֆերենցվարոշի ֆիասկոն. հունգարական ակումբը ջախջախիչ պարտություն կրեց Կլակսվիկից` դուրս մնալով ՉԼ հետագա պայքարից🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» Բուդապեշտում մրցեց Ֆարերյան Կղզիները ներկայացնող «Կլակսվիկի» դեմ։
Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը։
Պատասխան խաղում «Ֆերենցվարոշը», որն այս դիմակայության բացահայտ ֆավորիտն էր, պարզապես ֆիասկոյի ենթարկվեց` պարտվելով 0:3 հաշվով։
«Կղզիաբնակները» դեռ առաջին կեսում ձևակերպեցին հանդիպման հաշիվը. դուբլի հեղինակ դարձավ Անրի Ֆրեդերիկսբերգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լյուկ Կասին։
Հավելենք, որ այս պարտությունից հետո «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
Այսպիսով, «Կլակսվիը» նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր, որի շրջանակում մրցելու է շվեդական «Հեկենի» դեմ։
Ավելացնենք, որ «Կլակսվիմը» պատմության մեջ միայն երկրորդ անգամ է հաղթահարում Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը։
«Ֆերենցվարոշն» էլ պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և մրցելու է իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կլակսվիկ, Չեմպիոնների-լիգա, Ստանիսլավ Չերչեսով, ՖԵրենցվարոշ