«Ֆեներբահչեն» Մոուրինիոյին փոխարինելու երեք անվանի թեկնածուի տարբերակ է դիտարկում

«Ֆեներբահչեն» Մոուրինիոյին փոխարինելու երեք անվանի թեկնածուի տարբերակ է դիտարկում

03/09/2025 - 16:31

«Ֆեներբահչեն» Ժոզե Մոուրինիոյին պաշտոնանկ անելուց հետո սկսել է նրա համար փոխարինող փնտրել։

Լրագրող Յագիզ Սաբունջօղլուն սոցցանցերում գրում է, որ թուրքական ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Լուչիանո Սպալետիի ու Անգե Պոստեկօղլուի տարբերակները։

«Ֆեներբահչեն» բանակցել է նրանց հետ` քննարկելով հավանական համագործակցության տարբերակները։

Սերկան Համազօղլուն էլ հայտնում է, որ ստամբուլյան ակումբը հետաքրքրված է «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսի ծառայություններով։

«Ֆեները» դիտարկում է նաև Իսմայիլ Կարտալին վերադարձնելու տարբերակը, որն ակումբը մարզում էր Մոուրինիոյի նշանակումից առաջ։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինիոն «Ֆեներբահչեի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել է սեպտեմբերի 29-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023