Ֆեյենորդը փայլում է` վստահ խաղով հաղթելով Լացիոյին 🎥

Ֆեյենորդը փայլում է` վստահ խաղով հաղթելով Լացիոյին 🎥

25/10/2023 - 23:05

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Ֆեյենորդը» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ։

Հանդիպման մեծ մասում ռոտերդամյան ակումբն ուներ խաղային առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։

Արնե Սլոթի թիմից դուբլի հեղինակ դարձավ Սանտիագո Խիմենեսը, ով ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 11 խաղում դարձել է արդեն 15 գոլի հեղինակ։

«Ֆեյենորդի» կազմից մեկ գոլ էլ խփեց Ռամիզ Զերուկին, իսկ «արծիվների» հեղինակության գնդակը գրանցվեց Պեդրոյի անվան դիմաց։

Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

«Սելթիկ» – «Ատլետիկո Մադրիդ»

E խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. «Ֆեյենորդ» – 6 միավոր
  2. «Ատլետիկո» (անցկացրած 2 հանդիպում) – 4
  3. «Լացիո» – 4
  4. «Սելթիկ» (անցկացրած 2 հանդիպում) – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023