Ֆելիքս. «Մենք ճնշում ենք գործադրում Ռեալի ու Ժիրոնայի վրա»

Ֆելիքս. «Մենք ճնշում ենք գործադրում Ռեալի ու Ժիրոնայի վրա»

25/02/2024 - 15:01

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Խետաֆեին»։

Հանդիպումից հետո «բլաուգրանայի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը նշել է, որ կատալոնական ակումբը պայքարում է Լա լիգայի չեմպիոնական տիտղոսի համար.

«Մենք ուրախ ենք, քանի որ վաղուց նման խոշոր հաշվով չէինք հաղթել։ Մենք արագ գոլ խփեցինք, հանգիստ էինք խաղում` վերահսկելով գնդակը։

Մենք ճնշում ենք գործադրում «Ռեալի» և «Ժիրոնայի» վրա։ Նրանց համար դա նույնը չէ, ինչ խաղալ առանց ճնշման, երբ մենք չենք հաղթում»,- մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 57 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Ռեալն» ունի 62, «Ժիրոնան»` 56 միավոր` զբաղեցնելով համապատասխաբաբար 1-ին և 3-րդ տեղը։ «Ռեալն» ու «Ժիրոնան» ընթացիկ 26-րդ տուրում դեռևս չեն անցկացրել իրենց հանդիպումը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023