Բարսան վերջապես փայլում է` ջախջախելով Խետաֆեին 🎥

Բարսան վերջապես փայլում է` ջախջախելով Խետաֆեին 🎥

24/02/2024 - 22:12

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» «Օլիմպիական» մարզադաշտում մարզադաշտում մրցեց «Խետաֆեի» դեմ։

«Բլաուգրան» հանդիպման ամբողջ ընթացքում ուներ խաղային տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Խավիի թիմից մեկական գոլ խփեցին Ռաֆինիան, Ժոաու Ֆելիքսը, Ֆրենկի դե Յոնգն ու Ֆերմին Լոպեսը։

Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 57 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։

«Խետաֆեն», 34 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023