Ֆանտաստիկ Ռոնալդու!!! Կրիշի պոկերը ջախջախիչ հաղթանակ պարգևեց Ալ Նասրին 🎥

Ֆանտաստիկ Ռոնալդու!!! Կրիշի պոկերը ջախջախիչ հաղթանակ պարգևեց Ալ Նասրին 🎥

09/02/2023 - 23:23

Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս մրցեց «Ալ Վեհդայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «Ալ Նասրը» հիանալի հանդիպում անցկացրեց և 4:0 հաշվով ջախջախեց մրցակցին։

Հանդիպման հերոս դարձավ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով իր անվան դիմաց պոկեր գրանցեց` խփելով իր թիմի բոլոր գոլերը։

Նշենք, որ այդ գոլերից առաջինը Ռոնալդուի համար դարձավ 500-րդը ներքին առաջնություններում։

Այս հաղթանակից հետո «Ալ Նասրը» վաստակեց 37 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Ալ Վեհդան», 15 միավորով, 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023