Ռոնալդուն ներքին առաջնություններում խփեց 500-րդ գոլը 🎥

Ռոնալդուն ներքին առաջնություններում խփեց 500-րդ գոլը 🎥

09/02/2023 - 22:25

Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս մրցում է «Ալ Վեհդայի» դեմ։

Հյուրերի կազմից 21-րդ րոպեին աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն` բացելով հանդիպման հաշիվը։

Ռոնալդուն 40-րդ րոպեին դարձավ նաև դուբլի հեղինակ` կրկնապատկելով իր թիմի առավելությունը։

Առաջին գոլը հոբելյանական դարձավ պորտուգալացի գոլահարի համար։

38-ամյա ֆուտբոլիստը ներքին առաջնություններում խփեց 500-րդ գոլը։

Ռոնալդուն Լա լիգայի («Ռեալզ Մադրիդ») շրջանակում խփել է 311, Պրեմիեր լիգայի («Մանչեսթեր Յունայթեդ»)` 103, Ա սերիայի («Յուվենտուս»)` 81, Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի («Ալ Նասր»)` 3, իսկ պորտուգալական Լիգա ԲՎԻՆ-ի («Սպորտինգ»)` 3 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023