Ֆանտաստիկ Նապոլի! Սպալետիի թիմը քարուքանդ արեց Յուվենտուսին🎥
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Յուվենտուսի» դեմ։
Նեապոլիտանական ակումբը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` 5:1 հաշվով ջախջախելով «բյանկոներիներին»։
Լուչիանո Սպալետիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Օսիմենը, մեկական անգամ էլ աչքի ընկան Խվիչա Կվարացխելիան, Ամիր Ռահմանին ու Էլիֆ Էլմասը։
Թուրինյան ակումբի միակ գոլն էլ խփեց Անխել Դի Մարիան։
Նշենք, որ Կվարացխելիան խփած գոլից բացի դարձավ նաև երկու գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Օսիմենն Ա սերիայի շրջանակում խփել է արդեն 12 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 47 միավոր և վստահ գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Յուվենտուսը», 37 միավորով, 3-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ամիր Ռահմանի, Անխել-դի-Մարիա, Էլիֆ Էլմաս, Լուչիանո-Սպալետի, Խվիչա Կվարացխելիա, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Նապոլի, Վիկտոր Օսիմեն