Ֆանտաստիկ «Միլան»! «Ռոսոներին» խոշոր հաշվով հաղթեց «Ինտերին»` դուրս գալով Իտալիայի գավաթի եզրափակիչ 🎥
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Միլանը» մրցեց «Ինտերի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։
Պատասխան խաղում «Միլանը» ֆանտաստիկ հանդիպում անցկարցեց և 3:0 հաշվով հաղթեց «Ինտերին»։
Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Լուկա Յովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Տիջանի Ռեյնդերսը։
«Ինտերի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։
Այսպիսով, «ռոսոներին» 2018 թ. ի վեր առաջին անգամ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Բոլոնիա» – «Էմպոլի» դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից