Ֆանտաստիկ թրիլեր «Օլդ Թրաֆորդում». ՄՅՈՒ-ի ու «Բորնմութի» գերգոլառատ ոչ-ոքին 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բրենթֆորդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում թրիլերային ու գերգոլառատ ոչ-ոքի (4:4) գրանցեցին։
Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց Ամադ Դիալոն` առաջ մղելով մանկունիական գրանդին։
Նախքան ընդմիջում` 40-րդ րոպեին, հյուրերն Անտուան Սեմենյոյի ջանքերով հավասարեցրին հաշիվը, բայց «Յունայթեդը» 45+4-ին Կազեմիրոյի գոլի շնորհիվ ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակում։
«Բորնմութը» շատ ակտիվ սկսեց երկրորդ խաղակեսը և 46-րդ ու 52-րդ րոպեներին` Էվանիլսոնի ու Մարկուս Տավերնիեի գոլերից հետո, ոչ միայն հավասարեցրեց, այլ առաջ անցավ հաշվի մեջ` 3:2։
«Կարմիր սատանաները» խաղավերջին մոտ` 77-րդ ու 79-րդ րոպեներին, նույնպես շատ արագ երկու գոլ խփեցին ու հաղթանակի նժարը թեքեցին իրենց կողմը. դարպասի գրավմամբ աչքի ընկան Մատեուս Կունյան ու թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշը։
Թվում էր, թե Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը, ամեն դեպքում, հաղթանակ կտանի, բայց «բալերը» կարողացան 84-րդ րոպեին ոչ-ոքի կորզել. հերոսացավ 19-ամյա ֆրանսիացի հարձակվող Էլի Կրուպին։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 6-րդ տեղում է, «Բորնմութը»` 21 միավորով 13-րդ։
Անդոնի Իռաոլայի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում հաղթանակ չի տարել արդեն 7 խաղում։ «Բորնմութը» նախորդ անգամ մրցակցի պարտության մատնել է գրեթե 2 ամիս առաջ` հոկտեմբերի 26-ին առավելության հասնելով «Նոթինգհեմ Ֆորեսթի» (2:0) նկատմամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml