Ֆանտաստիկ թրիլեր Վալենսիայում. Իսպանիան 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին` դուրս գալով Ագզերի լիգայի կիսաեզրափակիչ 🎥

Ֆանտաստիկ թրիլեր Վալենսիայում. Իսպանիան 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին` դուրս գալով Ագզերի լիգայի կիսաեզրափակիչ 🎥

24/03/2025 - 02:40

Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Իսպանիայի հավաքկաանը Վալենսիայում մրցեց Նիդերլանդների թիմի դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր մարտական ոչ-ոքի` 2:2։

Պատասխան հանդիպման հիմնական ժամանակում նույնպես նույն հաշիվը գրանցվեց։

«Ֆուրիա ռոխայի» հարձակվող Միկել Օյարսաբալի դուբլին, «նարնջագույնները» պատասխանեցին Մեմֆիս Դեպայի ու Յան Մատսենի գոլերով։

Պայքարը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։ 103-րդ րոպեին իսպանացիներին երրորդ անգամ առաջ մղեց Լամին Յամալը, սակայն 108-րդ րոպեին Խավի Սիմոնսն աչքի ընկավ 11-մետրանոցից ու հաշիվը դարձրեց 3:3։

Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոնցներ։ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը մեծ դժվարությամբ հաղթեց 5:4 հաշվով։

Հոլանդացիներից վրիպեցին Նոա Լանգն ու Դոնիել Մալենը, իսպանացիներից` Լամին Յամալը։

Այսպիսով, Իսպանիայի հավաքականը Ազգերի լիգայի տիտղոսի պաշտպանությունը կշարունակի կիսաեզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023