Ֆանտաստիկ թրիլեր Բունդեսլիգայում. Վերդերը անհավանական comeback արեց Հոֆենհայմի դեմ խաղում 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում Բրեմենի «Վերդերը» արտագնա խաղում մրցել է «Հոֆենհայմի» դեմ։
Հանդիպումը շոկային մեկնարկ է ունեցել, քանի որ արդեն 12-րդ րոպեի դրությամբ «Հոֆենհայմը» հաղթում էր 3:0 հաշվով։
Զինսհայմը ներկայացնող ակումբից դուբլի հեղինակ էր դարձել Մարիուս Բյուլտերը, Ադամ Հլոժեկն էլ աչքի էր ընկել մեկ անգամ։
Տանտերերը 18-րդ րոպեին մնացել են 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել է Սթենլի Նսոկին։
Ստանալով քանակական առավելություն` «Վերդերը» անհավանական comeback է արել և հաղթել 4:3 հաշվով։
Օլե Վերների գլխավորած թիմից հեթ-տրիկի է գրանցել դանիացի կիսապաշտպան Յենս Ստագեն, մեկ գոլ էլ խփել է Խուլիան Մալատինին։
Այս հաղթանակից հետո բրեմենյան ակումբը վաստակել է 8 միավոր և բարձրացել 10-րդ տեղ, «Հոֆենհայմը» 3 միավորով 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ադամ Հլոժեկ, Բունդեսլիգա, Խուլիան Մալատինի, Հոֆֆենհայմ, Մարիուս Բյուլտեր, Յենս Ստագե, ՎԵրդեր, Օլե Վերներ