Ֆանտաստիկ Բավարիա. Նագելսմանի թիմը 18+ հաշվով հաղթեց Զալցբուրգին🎥

Ֆանտաստիկ Բավարիա. Նագելսմանի թիմը 18+ հաշվով հաղթեց Զալցբուրգին🎥

09/03/2022 - 01:49

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Զալցբուրգի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա մյունխենյան ակումբը պարզապես քարուքանդ արեց մրցակցին` ջախջախելով 7:1 հաշվով։

Յուլիան Նագելսմանի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, դուբլի` Թոմաս Մյուլլերը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սերժ Գնաբրին ու Լերոյ Սանեն։

«Զալցբուրգի» միակ գոլը խփեց Մաուրից Կյերգորը։

Այսպիսով, «Բավարիան» հաղթեց ընդհանուր 8:2 հաշվով և նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023