Ֆանտաստիկ․ Հենոն արտասահմանյան առաջնություններում հոբելյանական նվաճման հասավ
Իտալական Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ։
Այդ խաղում հռոմեական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը, ով Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչպես տեղեկանում ենք Vnews.am կայքից, հայազգի կիսապաշտպանն այդ դուբլի շնորհիվ արտասահմանյան առաջնությունների շրջանակում հոբելյանական նվաճման է հասել։ Բանն այն է, որ Հենոն արտերկրի առաջնություններում խփել է իր 100-րդ գնդակը։
Միխթարյանը հետևյալ ցուցանիշն ունի արտերկրի առաջնություններում, որտեղ հանդես է եկել․
Ուկրաինայի Պրեմիեր լիգա – 50 գոլ (38 գոլ՝ «Շախտյոր», 12՝ «Մետալուրգ»)
Բունդեսլիգա – 23 գոլ (բոլոր գոլերը «Բորուսիա Դորտմունդի» կազմում)
Ա Սերիա – 14 գոլ (բոլոր գոլերը «Ռոմայի» կազմում)
ԱՊԼ – 13 գոլ (8 գոլ՝ «Արսենալ», 5՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)
# Ա-սերիա, ԱՊԼ, Արսենալ, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Հենրիխ-Մխիթարյան, Մանչեսթեր-Յունայթեդ, Մետալուրգ, Շախտյոր, ՈՒՊԼ, Ռոմա