Ֆաբրիցիո Ռոմանոն կրկին տեղեկություն է հայտնել Սպերցյանի մասին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագան շարունակում է անորոշ մնալ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ հայազգի ֆուտբոլիստը շարունակում է լինել «Այաքսի» տրանսֆերային գլխավոր նպատակը։
Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքերում ցանկանում են տեսնել բազմաթիվ ակումբներ, սակայն Սպերցյանը ցանկանում է տեղափոխվել միայն «Այաքս»։
Հիշեցնենք` մոտ մեկ ամիս առաջ Ռոմանոն հայտնել էր, որ «Այաքսը» Սպերցյանի տրանսֆերի հարցում տրանսֆերային առաջարկ է կատարել «Կրասնոդարին»։
Հոլանդական ակումբն այդ ժամանակ գործարքի դիմաց «ցլերին» առաջարկել էր 8,5 մլն եվրո, որին հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 2,5 մլն եվրո։
Բացի դրանից, «Կրասնոդարը» Սպերցյանի հաջորդ վաճառքից ունենալու է նաև 10% մասնաբաժին։
Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը նոր մեկնարկած 2023/24 մրցաշրջանում անցկացրել է 5 հանդիպում` դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո