Օրանգուտան Վալտերը կանխատեսել է Գերմանիա – Շոտլանդիա հանդիպման ելքը 🎥

Օրանգուտան Վալտերը կանխատեսել է Գերմանիա – Շոտլանդիա հանդիպման ելքը 🎥

13/06/2024 - 19:14

Օրանգուտան (Խմբ.` Կապիկի ցեղատեսակ) Վալտերը, որը պահվում է Դորտմունդի կենդանաբանական այգում, կանխատեսել է Եվրո-2024-ի բացման` Գերմանիա – Շոտլանդիա հանդիպման ելքը։

Reuters-ը գրում է, որ օրանգուտանը կանխատեսել է Գերմանիայի հավաքականի հաղթանակը։

«Վալտերը կանգնեց երկու դույլերի առջև, նայեց դրանց, իսկ այնուհետև շատ վստահ քայլեց դեպի գերմանական շարֆով փաթաթված դույլի կողմը։ Ամենայն հավանականությամբ` Գերմանիան կհաղթի։ Բայց նա շարժվեց նաև դեպի Շոտլանդիանի դույլը, այդ պատճառով, հավանաբար, Շոտլանդիան նույնպես մոտ կլինի հաղթանակին»,- նշել է Դորտմունդի կենդանաբանական այգու աշխատակից Մարսել Սվինոգան։

Հիշեցնենք, որ Գերմանիա – Շոտլանդիա հանդիպումը կայանալու է հունիսի 14-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023