Օտուբանջոյի` Սլովանի դարպասն ուղարկած հիասքանչ գնդակը` Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի լավագույն գոլ🎥
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի` Կոնֆերենցիաների լիգայի H խմբի 2-րդ տուրում «Սլովանի» դեմ կայացած տնային խաղում (2:0) խփած գնդակը ճանաչվել է մրցաշարի` խմբային փուլի լավագույն գոլ։
Քվեարկության արդյունքում նիգերիացի հարձակվողն առաջ է անցել Ռիկարդո Սապոնարայից («Ֆիորենտինա»), Անդի Դիուֆից («Բազել»), Յանիս Համաչեից («Դնեպր-1»), Հասան Ալի Կալդիրիմից («Իստանբուլ Բաշակշեհիր»), Սամու Չուկվուեզեից («Վիլյառեալ»), Քրիստիանո Բիրագիից («Ֆիորենտինա»), Ալեքս Բայենայից («Վիլյառեալ»), Արմենդ Տհաչիից («Բալկանի») և Կևին Ֆրիզենբիխլերից (ՖՌՇ)։
Հավելենք, որ Յուսուֆ Օտուբանջոն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ընթացիկ խաղարկության խմբային փուլում անցկացրած 6 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։
Ինչ վերաներում է «Փյունիկին», ապա երևանյան ակումբը H խմբում վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` լքելով հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, Յուսուֆ Օդուբանջո, ՈւԵՖԱ, Սլովան-Բրատիսլավա, Փյունիկ