Օլորունդարե. «Արսենալը պետք է վերանվանել «Աֆրիկա» ՖԱ-ի»
Հուլիսի 19-ին հայտնի դարձավ, որ «Արսենալը» 17.5 մլն եվրոյի դիմաց «Անդրելեխտից» գնել է աֆրիկյան արմատներ ունեցող բելգիացի կիսապաշտպան Ալբերտ Սամբի Լոկոնգային։
Նիգերացի 28-ամյա ֆուտբոլիստ Դելե Օլորունդարեն յուրահատուկ կերպ է մեկնաբանել «զինագործների» այդ տրանսֆերը.
«Հաճելի է տեսնել, որ «Արսենալն» իր կազմը բարելավում է աֆրիկացի ֆուտբոլիստների միջոցով։ Կարծում եմ` պետք է «Արսենալը» վերանվանել «Աֆրիկա» ՖԱ-ի։ Լոկոնգայի տեղափոխությունն այն բանի վկայությունն է, որ ակումբը վստահում է աֆրիկացի ֆուտբոլիստների։
Կար ժամանակ, երբ Եվրոպայի ցածր դիվիզիոններում աֆրիկացի ֆուտբոլիստները որակյալ չէին համարվում նույնիսկ ռոտացիայի համար։ Կարծես ամեն ինչ փոխվել է։
Կարող եմ հուսալ, որ այդ ամենից կօգտվեն աֆրիկյան հավաքականները և կհավաքեն բարվոք կազմեր, որոնք պատշաճ կերպով հանդես կգան Մունդիալ-2022-ին»,- նիգերիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Հավելենք, որ Դելե Օլորունդարեն հանդես է գալիս Նիգերիան ներկայացնող «Սանշայն Սթարզ» ակումբը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալբերտ Սամբի Լոկոնգա, Անդերլեխտ, Արսենալ, Դելե Օլորունդարե, տրանսֆերներ