Օբամեյանգ. «Ես Պրեմիեր լիգայի լավագույն ավագն եմ»
«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբմեյանգը խոսել է իր ավագ լինելու և դրա դերի մասին.
«Ես Պրեմիեր լիգայի լավագույն ավագն եմ, միգուցե նաև` ողջ աշխարհի։
Եթե անկեղծ` ես փորձում եմ օրինակ ծառայել մյուսների համար, ինչն ամենակարևոր հատկանիշն է ավագի համար։
Ավագը փորձում է ոգեշնչել ոչ միայն երիտասարդ, այլև ավելի մեծ տարիքի ֆուտբոլիստներին։ Ես փորձում եմ անել առավելագույնը և տալ ամեն ինչ ակումբի համար։ Հենց սրանք են ավագի պարտականությունները։
Ավագի աշխատանքն ամենահաճելին է ֆուտբոլում»,- գաբոնցի հարձակվողի խոսքերը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը «Արսենալի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հունվարից և 2019 թ. նոյեմբերից «զինագործների» ավագն է։
Հավելենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը նաև Գաբոնի ազգային հավաքականի ավագն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ