Քեյնն իր ապագայի վերաբերյալ կարևոր հայտարարություն է տարածել
«Տոտենհեմի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը կողմնորոշվել է իր ապագայի հարցում` սոցցանցերի էջերում կատարելով հետևյալ գրառումը.
«Անհավանական էր տեսնել կիրակի օրվա ընդունելությունը և կարդալ բազմաթիվ աջակցություն ցույց տվող նամակներ «Տոտենհեմի» երկրպագուների կողմից։
Ես այս ամառ մնում եմ «Տոտենհեմում» և 100%-ով կենտրոնացած կլինեմ, որպեսզի օգնեմ ակուկբին»,- գրել է 28-ամյա հարձկվողը։
Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո հայտարարեց, որ ցանկանում է հեռանալ լոնդոնյան ակումբից։
Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթին», և կային խոսակցություններ, որ «քաղաքաբնակները» Քեյնի հետ անձնական պայմանագիր են համաձայնեցրել, սակայն «խցանները» մերժել են «քաղաքաբնակների» բոլոր առաջարկները։
Մանկունյական ակումբը պատրաստ է եղել Քեյնի տրանսֆերի դիմաց վճարել 122-150 մլն եվրո + գործարքում ներառել Գաբի Ժեզուսի կամ էլ Էմերիկ Լապորտի տրանսֆերսյին իրավունքները, սակայն մերժում է ստացել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հարի Քեյն, Մանչեսթեր-Սիթի, Տոտենհեմ, տրանսֆերներ