Քեյնի ֆանտաստիկ պերֆորմանսը! Բավարիան ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախեց Բոխումին 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Բոխումի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «ռեկորդ մայսթերն» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։
Մյունխենյան ակումբի կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց թիմի նորեկ Հարի Քեյնն` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ և երկու գոլային փոխանցում։
Անգլիացի հարձակվողը «Բավարիա» տեղափոխվելուց հետո Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 5 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Թոմաս Տուխելի թիմից մեկական գոլ էլ խփեցին Լերոյ Սանեն, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը, Մաթիյս դե Լիխտն ու Մաթիս Թելը։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 13 միավոր և գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
«Բոխումը», 3 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բոխում, Բունդեսլիգա, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, Թոմաս ՏՈւխել, Լերոյ Սանե, Հարի Քեյն, Մաթիաս դե Լիխտ, Մաթիս Թել