Քեյնը շարունակում է փայլել. Բավարիան գոլառատ խաղում հաղթեց Հայդենհայմին🎥
Գերմանական Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Հայդենհայմի» դեմ։
Առաջին խաղակեսում «ռեկորդ մայսթերն» ուներ խաղային շոշափելի առավելություն և նախքան ընդմիջում երկու գնդակի առավելություն ստացավ. դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։
Անգլիացի գոլահարը մյունխենյան ակումբի շարքերը համալրելուց հետո Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 11 խաղում դարձել է արդեն 17 գոլի հեղինակ և գլխավորում է լավագույն ռմբարկուների պայքարը։
Երկրորդ խաղակեսում հյուրերը, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, ոչ միայն կրճատեցին, այլև հավասարեցրին հաշիվը. 67-րդ և 70-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձան համապատասխանաբար Թիմ Կլայնդինսթն ու Յան-Նիկլաս Բեսթեն։
Բաց թողած գոլերից հետո Թոմաս Տուխելի թիմը կրկին մեծացրեց ճնշումը և 4:2 հաշվով հաղթանակ տոնեց։
«Բավարիայի» հաղթանակ գոլերը խփեցին Ռաֆայել Գերեյրուն ու Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը։
Այս հացթանակից հետո «Բավարիան» վաստակեց 29 միավոր` բարձրանալով 1-ին հորիզոնական։
«Հայդենհայմը», 10 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, Թոմաս ՏՈւխել, Հայդենհայմ, Հարի Քեյն, Ռաֆայել Գերեյրու