Քանյե Վեսթը յուրահատուկ արտաքինով ներկա է եղել Ինտեր – Ատլետիկո հանդիպմանը 🎥📸
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մադրիդին»։
Հանդիպմանը լուսաբանող հեռուստաընկերությունների տեսախցիկներից չի վրիպել, որ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում ներկա եղել նաև աշխարհահչռակ ամերիկացի ռեփեր Քանյե Վեսթը։
46-ամյա ռեփերը հանդիպմանը ներկայացել է յուրահատուկ արտաքինով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Վեսթի կինը` Բիանկան, ինչպես նաև մեկ այլ հայտնի ռեփեր Ty Dolla $ign-ը (Խմբ.` Թայ Դոլա Սայն)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Ինտեր, Չեմպիոնների-լիգա, Քանյե Վեսթ