Փյունիկի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթեց շվեդական «Կալմարին»։
Եղիշե Մելիքյանի թիմն ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ 4:2 հաշվով և պայքարը կշարունակի մրցաշարի որակավորման երրորդ փուլում, որի շրջանակում մրցելու է Նորվեգիան ներկայացնող «Բուդյո Գլիմտի» դեմ։
Նշենք, որ նորվեգական ակումբը որակավորման երկրորդ փուլում ընդհանուր դիմակայությունում 7:2 հաշվով հաղթել է «Բոհեմիանսին» (Չեխիա)։
հավելենք, որ «Բուդյո Գլիմտ» – «Փյունիկ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին Նորվեգիայում, իսկ պատասխան խաղն` օգոստոսի 17-ին Հայաստանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բուդե Գլիմպտ, Կոնֆերենցիաների լիգա, Փյունիկ