Փյունիկը փրկվեց Վահագն Այվազյանի սքանչելի գոլից հետո, Արարատը զարմացրեց (տեսանյութ)
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակում կայացան 2 հանդիպումներ:
«Բանանցը» հյուրընկալել էր «Փյունիկին». հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Հանդիպման 2-րդ րոպեին հիասքանչ գոլի հեղինակ է դարձել Վահագն Այվազյանը: Փյունիկցիները պատասխան գոլը խփել են ավելացված 2-րդ րոպեին. աչքի է ընկել Ռումյան Հովսեփյանը:
Վահագն Այվազյանի շքեղ գոլը՝ ստորև.
Տուրի մյուս խաղում «Լոռին» «Փյունիկի» մարզաբազայում հյուրընկալել էր «Արարատին». 26-րդ րոպեին Նանա Անթուին առաջ է մղել տանտերերին, իսկ 38-րդ րոպեին Ջոնել Դեսիրեն կրկնապատկել է հաշիվը: 60-րդ րոպեին հաշիվը կրճատել է Վարդան Արզոյանը, իսկ 9 րոպե անց Սարգիս Մեթոյանը խփել է 2-րդ պատասխան գոլը:
«Փյունիկն» այս ոչ-ոքիից հետո 37 միավորով 2-րդն է և 1 միավոր է զիջում մեկ խաղ պակաս անցկացրած «Արարատ-Արմենիային»: «Բանանցը» 35 միավորով մոտենում է «Ալաշկերտին», որին զիջում է 2 միավոր, իսկ «Լոռին» 31 միավորով 5-րդն է: «Արարատը» այս 1 միավորի շնորհիվ լքում է հետնապահի դիրքը՝ 1 միավորով առաջ անցնելով դեռ 2 խաղ պակաս անցկացրած «Արցախից»:
# Արարատ, Բանանց, Բարձրագույն-խումբ, Լոռի, Հայաստանի-առաջնություն, Փյունիկ